Իսրայելի եւ Պաղեստինի պատվիրակությունները օգոստոսի 20-ին Երուսաղեմում վարել են խաղաղ բանակցությունների հերթական փուլ, ասվում է պաղեստինյան պատվիրակության հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով ԷյԷֆՓի-ին:
Պաղեստինո-իսրայելական բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին՝ գաղտնիության պայմաններում: Հետեւելով խաղաղ գորընթացի գաղտնիության պայմանավորվածությանը, իսրայելցիներն ու պաղեստինցիները խուսափել են հանդիպման վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից, չբացահայտելով նույնիսկ դրա անցկացման վայրը: Հայտնի է միայն, որ բանակցություններն ընթացել են Երուսաղեմում:
Երուսաղեմում կայացել են Իսրայելի եւ Պաղեստինի բանակցությունները:
2010թ. ընդհատված երկխոսության վերաթողարկման մասին իսրայելցիներն ու պաղեստինցիները հայտարարել են Վաշինգտոնում հուլիսի վերջին: Երուսաղեմում կայանալիք հանդիպումը, որին հետեւելու է հանդիպումը պաղեստինյան Իերհոնե քաղաքում, պետք դառնա «էական» բանակցությունների՝ մշտական սահմանների խնդիրների, գաղթականների, Երուսաղեմի շուրջ գործնական աշխատանքների սկիզբը, որոնք 65-ամյա կոնֆլիկտի հիմնական մասն են կազմում:





























