Իսրայելի ԱԳՆ-ը  մեկ նախադասությամբ է պատասխանել  Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, թե Եգիպտոսի զարգացումների հետեւում Իսրայելն է կանգնած։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակ Յիգալ Փալմոնը հայտարարել է, թե Էրդողանի խոսքերը պատկանում են այն խոսքերի թվին, որոնք արժանի չեն մեկնաբանության։

Նշենք, որ Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է եգիպտական իրադարձություններից՝ դրանցում մեղավոր համարելով Իսրայելին, ինչպես նաեւ քննադատել Սաուդիան Արաբիային։