Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ չորս նավաստիները, որոնց Հնդկաստանի իրավապահ մարմինները նախատեսում են  հարցաքննել որպես 2012թ.  երկու ձկնորսների սպանության աղմկահարույց գործով վկաների, Հնդկաստան չեն գնա:

Միջադեպը տեղի էր ունեցել 2012թ.-ի փետրվարի 15-ին Արաբական ծովում: Հետաքննության վարկածով, իտալական Enrica Lexie հածանավի անձնակազմը ձկնորսական նավը ընդունել են որպես ծովահենների վան, հածանավի պահակախումբը կրակ է արձակել, արդյունքում երկու ձկնորս է մահացել: Այնուհետեւ հնդկական ափամերձ պահակազորը հածանավն ուղեկցել է Կոչչիի նավահանգիստ, որտեղ ոստիկանությունը ձերբակալել է ծովայիններ Մասիմիլիանո Լատորեին ու Սալվատորե Ջիրոնեին: Քիչ անց նրանց գավի ներքո ազատ են արձակել: Իտալիայի ԱԳՆ-ը մարտին հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելու համար Իտալիա վերադարձած հնդկական իշխաննութների կողմից նախկինում ազատ արձակված նավաստիները դատարան չեն վերադառնա: Մարտի վերջին ծովայիններն ի վերջո վերադարձել են Հնդկաստան: Ապրիլին Հնդկաստանի ՆԳՆ-ը գործը փոխանցել էր Հետաքննությունների ազգային գործակալությանը(ՀԱԳ), որը հետաքննություն է սկսել սպանության հոդվածով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱԳ-ը համարում է, որ միջադեպի ժամանակ Enrica Lexie-ում գտնվող չորս նավաստիների վկայությունները հետաքննության համար կարող են կարեւոագույն նշանակություն ունենալ:Սակայն վկաներին Հնդկաստան ճանապարհելու փոխարեն Հռոմը ՀԱԳ-ին առաջարկել է հարցաքննությունն անցկացնել հեռուստակամուրջի շրջանակներում, ուղարկել հարցարանը կամ հարցաքննությունն անցկացնել որեւէ այլ հեռակա միջոցներով: Այժմ Հնդկաստանի Իրավական նախարարությունը պետք է որոշի՝ արդյոք հնարավոր են վկաների հարցաքննման նման եղանակները: