Հայակական կազմակերպված հանցախումբը Լոս-Անջելեսում թալանում է բեռնատարներն ու կցասայլերը: Ինչպես նշում է Լոս-Անջելեսի ոստիկանությունը, գողության նպատակը ոչ թե ալկոհոլն է, ծխախոտն ու բարձրորակ էլեկտրատեխնիկան, այլ սննդամթերքը:

Ինչպես նշում է «ԼԱ Ուիքլին», կասկածյալները հայկական կազմակերպված հանցախմբի անդամներ են: Լոս-Անջելեսի ոստիկանության բաժանմունքում նշել են, որ վատ տղաները զենք չեն կիրառում եւ ուժի են դիմում: Նրանք հայտնվում են մեծ բեռնատարների մոտ, ներկայացնում են կեղծ փաստթղթեր, որպեսզի խլեն բեռը, ապա հեռանում են՝ բեռը տանելով քարշակի վրա:

Լոս-Անջելեսի ոստիկանությունը նաեւ հայտնում է, որ բեռնատարների ու կցասայլերի թալանի այս ալիքը բացահայտվել է, երբ օգոստոսի 13-ին Հյուսիսային Հոլիվուդում ոստիկանները պահեստ են հայտնաբերել, որտեղ պահվում էր ապրանքը: Արտասովոր ոչինչ չի հայտնաբերվել, այլ ընդամենը «ոստրեներ, էներգետիկ ըմպելիքներ եւ տարբեր այլ սառեցված ուտելիքներ»: Քննիչները հայտնել են, որ ապրանքները մեծամասմբ գողացված են եղել: