Արագածոտնի մարզի «Խաչի հուշարձանի» մոտակայքում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 20-ին, ժամը 20.34-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Ֆորդ» մակնիշի 35 SP 352 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչից վարորդ Վ. Հ.-ը (ծնվ.1974թ.), ուղեւորներ Գ. Հ.-ը (ծնվ.1965թ.). եւ Հ. Ս.-ը (ծնվ.1980թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























