Գերմանական Դոսենհայմ (Բադեն Վյուրտեմբերգի դաշնային տարածք) համայնքի ռեստորանում անշարժ գույքի սեփակաբնատերերի միության անդամների ժողովի ընթացքում սկսված կրակոցներից երեք մարդ զոհվել է, եւս հինգը վիրավոր են։
Ըստ ոստիկանության նախնական տվյալների` կրակոցները սեփականատերերի ժողովի ընթացքում ծագած տարաձայնության հետեւանքն էր: Հանդիպման ժամանակ ռեստորանում եղել է 20 մարդ, վեճ է ծագել: Վեճի մասնակիցներից մեկին վռնդել են հաստատությունից: Ավելի ուշ նա վերադարձել է ատրճանակով եւ կրակել, հայտնում է NEWSru.com-ը:
Հարձակվողը սպանել է երկու մարդու, հինգ հոգու վիրավորել է, որից հետո ինքնասպան է եղել: Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոց, նրանց վիճակը ծանր է:
Ներկայումս ճշտվում է զոհվածների ինքնությունը եւ հարձակվողի գործողությունների դրդապատճառները:




























