ԱՄՆ-ի ամենահարուստ օրենսդիրներ ցուցակում Կոնգրեսի հանրապետականները դեմոկրատական խմբակցության անդամներից զգալի առաջ են։ Այս մասին է վկայում Hill թերթի վարկածով 50 ամենահարուստ կոնգրեսականների ցանկը։
Ցանկի համաձայն՝ Կոնգրեսի 5 ամենաունեւոր անդամներից 29-ը հանրապետականներ են, եւ միայն 21-ն են դեմոկրատ։ Ցուցակը գլխավորում է Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիա նահանգից հանրապետական Դարել Իսան, որի կարողությունը 355 մլն դոլար է գնահատվում։ Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում խմբակցությունում նրա գործընկեր Մայքլ Մաքքոլը, որի ակտիվները 101 մլն դոլար են գնահատվում։ Դեմոկրատներից ամենաունեւորը սենատոր Մարկ Ուորներն է, որը միայն երրորդ տեղում է՝ համեստ 88,5 մլն դոլար կարողությամբ։
Ցուցակում 37 տեղ զբաղեցնում են Ներկայացուցիչների պալատի անդամները, եւ միայն 13-ն են սենատորներ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ամենահարուստ կոնգրեսականների ցանկում են Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին եւ Սենատում հանրապեական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը։





























