Մեքսիկայում Pemex ընկերության գազատարից ամիակի արտահոսք է տեղի ունեցել: Դրա արդյունքում զոհվել է 4 մարդ: Եվս 15 մարդ տուժել է, ավելի քան 1500 հոգի տարհանվել է:

Հաղորդվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել աշխատողների կողմից գազատարը վնասելու արդյունքում, երբ ճանապարհը լայնացնելու աշխատանքներ են տարվել: Արտահոսքը հաջողվել է դադարեցնել: Իշխանությունները տարհանել են մի շարք բնակավայրերի բնակիչների: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Նրանց մոտ ախտորոշվել  գազային թունավորում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն: