Ինդոնեզական Ճանա կղզու արեւմտյան հատվածում ուղեւորատար ավտոբուսը գետն է ընկել: Արդյունքում՝ զոհվել է առնվազն 16 մարդ, ավելի քան 10 վիրավորվել են, փոխանցում է AP-ն:

Ավտոբուսը տեղափոխում էր Ջակարտայի եկեղեցիներից մեկի 60 սպասավորների: Որոշ տվյալներով՝ խափանվել են ավտոբուսի արգելակները, ինչի պատճառով այն բախվել է ավտոմեքենայի: Երկու ավտոմեքենաներն էլ ցած են ընկել 8 մետր բարձրությունից, փոխանցում է «Polit.Ru»-ն՝ վկայակոչելով AP-ն:

16 մարդ տեղում մահացել է: Տուժածները, որոնց թիվը չի նշվում, հիվանդանոց են տեղափոխվել: