Կրիմսկի նախկին ղեկավար Վլադիմիր Ուլանովսկին 3.5 տարի ազատազրկման է դատապարտվել, Կրիմսկի շրջանի նախկին ղեկավար Վասիլի Կրուտկոն՝ 6:

Սահմանվել է, որ պաշտոնյաները միջոցներ չեն ձեռնարկել ջրհեղեղի վտանգի մասին նախազգուշացնելու եւ դրա վնասները նվազեցնելու ուղղությամբ: Արդյունքում՝ պաշտոնյաները կեղծել են փաստաթղերը ՝ ցույց տալու, որ միջոցները ժամանակին են ձեռնարկվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Կրասնոդարի երկրամասում զանգվածային ջրհեղեղը տեղի էր ունեցել 2012թ հուլիսի 6-7-ին: Աղետի արդյունքում զոհվել էր 171 մարդ, ընդ որում, մեծ մասը Կրիմսկում: