Թբիլիսիի մերձակայքում տեղակայված Քվիշխեթի գյուղում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Տեղի մինի-մարզադաշտում խաղալիս մահացել է 11-ամյա երեխա:

Խաղի ժամանակ երեխայի վրա են ընկել երկաթե դարպասներն ու ճզմել նրան: Դեպքի վայր ժամանած բժիշկները մահ են գրանցել:

Տեղի բնակիչները հայտարարել են, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ երեխաները մահանում են ֆուտբոլային դարպասների ծանրությունից , փոխանցում է Գրուզիա Online-ը: