Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքում դեռահասների հանցախումբը փորձել է թալանել ուղեւորատար ավտոբուսը: Հարձակման զոհ է դարձել չորս մարդ:
Երկրի անվտանգության նախարարությունը հայտնել է, որ յոթ երիտասարդներ փորձել են ներխուժել ավտոբուսի սրահ, սակայն տարածքում գտնվող ոստիկանը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Զոհվել են ոստիկանը, ավտոբուսի երկու ուղեւորներ եւ հարձակվողներից մեկը: Ավտոբուսի մի քանի ուղեւորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է երկու գողերի. նրանք 15 եւ 16 տարեկան դեռահասներ են, հայտնում է «Ռոսբալտը»:
Սան Պեդրո Սուլան համարվում է աշխարհում ամենավտանգավոր բնակավայրը` 100 հազար բնակչության պայմաններում 169 սպանությունների ցուցանիշով:




























