Կիեւում կրակել են հայտնի իրավապաշտպան Էդուարդ Բագիրովի ոտքին: Դեպքը պատահել է կիրակի երեկոյան` օգոստոսի 18-ին, երբ Բագիրովը դուրս էր եկել Կիեւի կենտրոնում գտնվող իր գրասենյակից:

Ժամանած շտապօգնության բժիշկները տուժածի ոտքից ռետինե փամփուշտ են հանել` երեք սմ խորությունից: Բագիրովի վիճակը բավարար է: Ոստիկանությունըկրակոցների մասին տեղեկացել է բժիշկներից:

Բագիրովը կատարվածի վերաբերյալ միանշանակ վարկած չունի, հայտնում է «Պոդրոբնոստին»:

 «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ կրակոցների ականատեսներ չկան:

Հարեւանությամբ աշխատող «Վեսթ Թրեվըլ» զբոսաշրջային ընկերության աշխատակիցները հայտնել են, որ ոչինչ չեն տեսել կամ լսել:

Իրաապաշտպանը խոստովանել է, որ սկզբում ցանկացել է կատարվածը գաղտնի պահել եւ ոստիկաններին ասել է, որ ընկել ու վնասել է ոտքը: Սակայն Բագիրովը ստիպված խոստովանել է, երբ բժիշկների կանչով ոստիկաններ են ժամանել:

Էդուարդ Բագիրովը  «Ուկրաինայի քաղաքացիների իրավունքների պաշտպանության  միջազգային լիգայի» ղեկավարն է: