48-ամյա Վերգինե Օ.-ն   օգոստոսի 20-ին, ժամը 16.00-ին, դիմել է ոստիկանության Ստեփանավանի բաժին եւ հաղորդում տվել, որ նույն օրը, գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Կամոյի փողոցի թիվ 55 հասցեում գտնվող դեռեւս չգործող  հագուստի իր  խանութից գողացել են տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիք եւ այլ իրեր`   պատճառելով մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 21.45-ին, քննչական բաժանմունքից գրություն է ստացվել, որ Լոռու մարզային վարչության եւ Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը նույն օրը գիշերը, պատուհանը բացելով, կատարել են 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն եւ Երեւան քաղաքի բնակիչ ոմն Արամ:

 Ձեռնարկվում են միջոցառումներ Արամի անձը պարզելու եւ նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ:

Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: