Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան քաջառողջություն եւ անսպառ եռանդ հոգեւոր ծառայության վեհ առաքելությունն իրականացնելու գործում:

Բարձր գնահատելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հզորացման ու բարգավաճման գործում՝ նախագահը մաղթել է, որպեսզի Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ հովվապետության տարիներին Վեհափառը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի: