Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված  Լալագե Հ.-ն օգոստոսի 20-ին, ժամը 02.55-ին, զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  եւ հայտնել, որ  Հյուսիսային պողոտայում գտնվող բարում նկատել է, որ պայուսակը չկա, երբ պայուսակը վերադարձրել են, դրամապանակը մեջը չի եղել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Փաշա Ա.-ին:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Փաշա Ա.-ն խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը, ընկերոջ` 1987 թ. ծնված Զավեն Բ.-ի հետ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է բաժին եւ ներկայացրել գողոնը:

Կատարվում է հետաքննություն