Տաթեւ գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին  օգոստոսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում,   «Նիսսան Պատրուլ»  մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս   դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից,  մտել Տաթեւի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհ եւ վրաերթի ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: