Տաջիկստանի հավերժ անկախության խորհրդանիշ ծառը, որը տնկվել էր այս տարվա մարտի 15-ին երկրի ԱԳՆ տարածքում, չորացել է: Խոսքը 50-ամյա քալիֆորնիական սեքվոյայի մասին է, որը տնկել է անձամբ Տաջիկստանի նախագահը:

Երկրորդ սեքվոյան, որը տնկվել է տաջիկական հողում, լավ վիճակում է, հաղորդում է «Ասիա պլյուսը»: Մոտ 3 հազար տարի ապրող երկու սեքվոյաները բերվել էին ԱՄՆ-ից եւ տնկվել Տաջիկստանում՝ ի նշան երկրի հավերժ անկախության: