Երեւանի Դրոյի փողոցի թիվ 4 հասցեի մոտ օգոստոսի 20-ին, ժամը 19.15-ին, իրար են բախվել «Դեու Նեքսիա» եւ «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Մերսեդես ՄԼ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























