Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 20-ին, ժամը 10.15-ին, Խանջյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ռոման Գ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի մեղադրանքով:




























