Օգոստոսի 20-ին, Ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























