«Մարդու իրավունքների ադրբեջանական ակումբն» ու Լեհաստանի «Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամը» ներկայացրել է իրավական արձագանք՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախագահական ընտրություններին մասնակցելուն:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, սահմանադրական իրավունքի հարցերով պրոֆեսորի զեկույցում նշվում է, որ սահմանադրական ուղղումը, որը թույլ է տալիս Ալիեւին իր թեկնածությունը 3-րդ անգամ առաջադրել, հակասում է օրենքի գերակայության սկզբունքին, մարդու իրավունքներին եւ թափանցիկությանը: Նա մեկնաբանել է 2009թ սահմանադրական ուղղումը, որի համաձայն միեւնույն մարդը Ադրբեջանի նախագահի պաշտոնում կարող է ընտրվել անսահմանափակ անգամներ: Նրա խոսքով՝ դա խախտում է թափանցիկության սկզբունքը: Բացի այդ, այս ուղղումը խախտում է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան եւ իրավական կողմնորոշման ու հակադարձ կապի սկզբունքը: Նա հույս է հայտնել, որ միջազգային կազմակերպություններն իր արձագանքը կդիտարկեն նախքան նախագահական ընտրությունները:
Մինչ այդ, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, սկսել է գործել Իլհամ Ալիեւի 10-ամյա նախագահությանը նվիրված «president-az.com» կայքը, որն աշխատում է 7 լեզուներով:





























