Բրեստում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ բելառուսների միջեւ. զոհվել է մեկ մարդ: Ծեկռտուքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Մուխավեց գետի ափին: Վիճաբանության 20-ամյա մասնակից Եվգենիի մարմինը հայտնաբերել են օգոստոսի 20-ին գետում:
Ինչպես հաղորդում է «Տելեգրաֆը», օգոստոսի 17-ին Բրեստի գիշերային ակումբներից մեկում Ռուսաստանի քաղաքացիներ հանդիսացող հայերը տեղաբնակների հետ վիճաբանություն են սկսել: Հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է հաջորդ օրը: Տեղաբնակներից հանդիպման է եկել 15 հոգի, Բրեստի հայ համայնքից՝ 60: Ականատեսների վկայությամբ՝ հայերը զինված են եղել:
Պայքարն անհավասար է եղել եւ բրեստցիները նահանջել են՝ փորձելով լողալով անցնել գետը; Նրանցից մեկին դա անել չի հաջողվել:
Ոստիկանությունը չի հաստատում զենքի առկայության փաստը, հաղորդում է «Վիրտուալնի Բրեստը»: Ձերբակալվել է 4 մարդ, նրանցից երկուսը՝ ազգությամբ հայ են, Բելառուսի քաղաքացիներ:




























