Մի խումբ ռուս իրավապաշտպաններ դիմել են մտավորականության ներկայացուցիչներին ՝ կոչ անելով միջամտել եւ դադարեցնել Ռուսաստանում տիրող հակամիգրացիոն հիստերիան:

Հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածվում է ստրկատիրական պետության, իսկ իշխանություններն այդ խայտառակության մեղավորներ են դարձնում հենց զոհերին: Իշխանությունները ցինիկորեն մանիպուլյացիայի են ենթարկում հասարակական գիտակցությունը:

Նամակի տակ ստորագրել են Լիդիա Գրաֆովան, Լյուդմիլա Ալեքսեեւնան, Սերգեյ Կովալյովը, Սվետլանա Գաննուշկինան եւ Արսենի Ռոգինսկին: Այն հրապարակվել է «Էխո Մոսկվիի» եւ «Նովայա Գազետայի» կայքերում: