Ավստրալական Նոր Հարավայի Ուելս նահանգի Բեննելոնգ ընտրատարածքում խորհրդարանի թեկնածուների ճակատագիրը կարող է որոշվել ընտրողների ձայների անգամ փոքր քանակությամբ քվենեը, քանի որ այնտեղ բնակվում են բազմաթիվ էթնիկ համայնքներ: Այս մասին հաղորդում է ավստրալական «ABC» հեռուստաալիքը:
Սիդնեի համալսարանի դոկտոր Ռիչարդ Սթենթոնը ընդգծել է, որ այդ ընտրատարածքում չինացի ընտրողները էլեկտորատի 18 տոկոսն են կազմում եւ որեւէ թեկնածուի հաղթանակի համար կարող են շարժիչ ուժ հանդիսանալ: Իսկ Իսթվուդում ներգաղթյալների հարցերով կենտրոնի ներկայացուցիչ Մելլիսա Մոնտեյրոն նշել է, որ ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդել նույնիսկ հայկական եւ հնդկական համայնքները:
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչ Վաչե Ղահրամանյանը ընդգծել է, որ Բեննելոնգի հայկական համայնքի ընտանիքներից շատերը փախել են բռնությունից եւ դա կարող է ազդել նրանց քվեարկության արդյունքների վրա:





























