Իսրայելից հետո Եգիպտոսն է պատասխանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Եգիպտոսի իրադարձությունների հետեւում կանգնած է Իսրայելը» հայտարարությանը՝ շեշտելով, թե օտար գործակալները չեն կարող բաժանել Եգիպտոսը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահի մամուլի խոսնակ Ահմեդ էլ-Մուսալամանին, անդադառնալով Էրդողանի խոսքերին, հայտարարել է, թե Արեւմուտքի գործակալների դասերի կարիք Եգիպտոսը չունի։ «Օտար գործակալները չեն կարող Եգիպտոսը բաժանել»,-ասել է Ահմեդ էլ-Մուսալամանին։
Նշենք, որ Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակ Յիգալ Փալմոնը մեկ նախադասությամբ էր անդրադարձել՝ շեշտելով, թե Էրդողանի խոսքերը պատկանում են այն խոսքերի թվին, որոնք արժանի չեն մեկնաբանության։
Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է եգիպտական իրադարձություններից՝ դրանցում մեղավոր համարելով Իսրայելին, ինչպես նաեւ քննադատել Սաուդիան Արաբիային։





























