Ոստիկանության համակարգում կադրային տեղափոխումները շարունակվում են: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Ոստիկանության քննչական ծառայության Վայոց ձորի բաժնի պետ Վարուժան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել է Մալաթիայի քննչական բաժնի պետի պաշտոնում: Իսկ Մալաթիայի բաժնի պետ Սաշիկ Սարդարյանը տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն:

Վայոց Ձոր է տեղափոխվել Մաշտոցի քննչական բաժնի պետը՝ Աշոտ Կոստանյանը, իսկ Մաշտոցում նշանակվել է Աշոտ Աբովյանը: Քանաքեռ -Զեյթունի պետն էլ ուղարկվել է կադրային ռեզերվ: