Չինաստանում ձերբակալել են «Էքսորցիստին», որն աղջկան առաջարկել է քշել-հեռացնել նրանից չար հոգիներին սեփական առնանդամի միջոցով: Այդ ծառայության դիմաց նա պահանջել է մոտ 20 հազար յուան՝ մոտավորապես 3 հազար դոլար:
Փաստացի, նա առաջարկել ինտիմ կապի մեջ մտնել իր հետ եւ դրա համար վճարել: Միայն հաջորդ օրը աղջիկը հասկացել է, որ իրեն խաբել են: Ոստիկանները ձերբակալել են «փրկչին»:
Պարզվել է, որ այդ աղջիկն աշխատել է խանութում, սիրահարվել իր ղեկավարին եւ միջոցներ է փնտրել՝ նրան գայթակղելու: Այդ ժամանակ էլ նա իմացել է վերոհիշյալ անձնավորության մասին, որը կարող էր «օգնել» իրեն:
Նա առասպել է հորինել աղջկա սեռական օրգաններում ապրող հրեշների եւ չար ոգիների մասին, որոնք խոչընդոտում են նրա եւ ղեկավարի հարաբերություններին: Այս մասին հաղորդում է «Vesti.Ru»-ն:




























