Եվրոպական միությունը դադարեցրել է Եգիպտոսին մատակարարել զինամթերք, որը կարող է կիրառվել եգիպտացի քաղաքացիների դեմ: Նման որոշում ընդունվել է Բրյուսելում, Եվրամիության երկրների արտգործնախարարների օգոստոսի 21-ին կայացած հանդիպման ժամանակ:
Երկրները որոշել են կասեցնել դեպի Եգիպտոս որեւէ տեսակի զենք առաքելու թույլտվության տրամադրումը, որը կարող է կիրառվել «ներքին բռնաճնշումների» համար, հաղորդում է «Ռոսբալթը»-ը:
Այն ժամանակ, քանի դեռ եվրոպական դիվանագիտության ղեկավարը Քեթրին Էշթոնն է, Եվրամիությունը կվերանայի Եգիպտոսի ֆինանսա-տնտեսական օգնության ծրագրերը: «Մենք պայմանավորվել ենք վերանայել նաեւ Եգիպտոսին մեր օգնության հարցը հասկանալով, որ բնակչության առավել անապահով խմբերի օգնության տրամադրումը պետք է շարունակվի»,- հայտնել է նա լրագրողներին նախարարների արտակարգ հանդիպման ավարտից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ դրությունը Եգիպտոսում սրվել էր այն բանից հետո, երբ զինվորականները սկսեցին ցրել «մահմեդական եղբայրների» ճամբարները: Մուրսիի կողմնակիցների բախումը նրա հակառակորդների ու զինվորականների հետ մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում է Եգիպտոսում, անկարգությունների հետեւանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:





























