«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի իր դստեր նշանածի սպանության գործով դատավոր Մարտին Սարոյանի հետ։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ավելին, ինչպես պնդում են ականատեսները, Մ. Սարոյանն անձամբ ներկա է եղել Վ. Ղուկասյանի վաղամեռիկ եղբոր՝ Ա. Ղուկասյանի քառասունքին։ Այսքանից հետո, թերեւս, պարզ է, թե ինչու էր դատավորը հանդուրժում, որ Վ. Ղուկասյանը դատական նիստի ողջ ընթացքում հրաժարվում էր պատասխանել պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին, ավելին, նրան անվանեց «դեւ»։ «Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց անձամբ դատավոր Սարոյանի հետ, սակայն վերջինս հերքեց լուրը. «Ոչ, նման բան չկա»։ Հարցին, թե ականատեսներ են եղել, նա շարունակեց պնդել. «Նման բան չկա»»,- գրում է «Ժողովուրդ»-ը (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանը ջերմ հարաբերություններ ունի դստեր նշանածի սպանութ

Հասանելի է
русскийՏեղադրություն




























