ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի օդանավը ժամանակավորապես խափանվել է 24-ամյա խուլիգանի պատճառով։ Վերջինս, ներթափանցելով գերմանական օդանավ՝ հասցրել էր 100 հազար եվրոյի վնաս հասցնել։  Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ 

«Անձնական դրամա վերապրած» Վոլկան անունով տղամարդը խաբել էր Քյոլնի օդանավակայանի պահակներին եւ ներթափանցել օդանավերի կայանատեղի։ Նա միայն վարտիքով բարձրացել էր Գերմանիայի ռազմաօդային ուժերի կողմի կանցլերի տեղափոխման համար օգտագործվող  Ա-319-ի թեւի վրա։ Թեւի վրա պարելով՝ քաղաքացին բացել էր վթարային ելքը եւ ներս մտել։

Հայտնվելով օդաչուների խցիկում՝ նա սկսել էր սեղմել բոլոր կոճակները՝ ակտիվացնելով բոլոր վթարային  վազքուղիները եւ խցիկն ամբողոջվին լցնելով հրդեհի մարման փրփուրով։  Ոստիկանները երեք ժամ փորձել եմ համոզել տղամարդուն հանձնվել։ Վոլկանին հանդարտեցրել է ծառայողական շունը, կծելով նրա ոտքը, հայտնում է  utro.ru-ն։

Խուլիգանին հոգեբուժարան են տարել։ Ոստիկանությունում հայտնել են, որ օդանավն ամբոջովին սարքի է բերվել, եւ եթե տղամարդը կարողանար այն վարել, նա կկարողանար հասնել մինչեւ Պեկին։

Այժմ օդանավը նորից օգտագործվում է կանցլերին սպասարկելու համար։ Միջադեպի ժամանակ Անգելա Մերկելը Բավարիայում է եղել, որտեղ մեկնել էր էր երաժշտական փառատոնին ներկա գտնվելու։