Մեքսիկայի Հերերո նահանգում գրանցված 6 մագնիտուդով երկրաշարժից ութ մարդ է տուժել։ Վարչական շրջանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունից հայտնել են, որ տարերային աղետից տարբեր աստիճանի վնասներ են կրել 438 բնակելի շենքեր, նաեւ՝ 44 դպրոց եւ 11 հիվանդանոց։

Միայն Ակապուլկոյում ավելի քան 400 կացարանների պատերին ճաքեր են գոյացել, որոշ շենքեր մեծ վնաս են կրել։

Աղետը վնաս է հասցրել հաղորդուղիներին, Հերերոյի որոշ շրջաններում փլուզումներ են եղել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ազգային օդերեւութաբանական ծառայությունից հայտնել են, որ առաջին հարվածից հետո, որի  էպիկենտրոնը Սան Մարկոսից 17 կմ արեւմուտքում էր գտնվում, եւս ութ ցնցումներ են գրանցվել։