Օգոստոսի 22-ին, ժամը 08.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 36գ շենքի բնակարաններից մեկի ննջարանի դռան փականը խափանվել է, 3 տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղակացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի ննջարանի դուռը:




























