Օգոստոսի 22-ին, ժամը 03.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մարզադաշտի արտաքին պատը փլուզվել է եւ լցվել Խարազյան փողոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպի Խարազյան փողոց է փլուզվել մարզադաշտի արտաքին պատը (15x3մ)՝ ամբողջությամբ փակելով ճանապարհի երթեւեկելի մասը: Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կսկսվեն այսօր` օգոստոսի 22-ին: ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել  լրացուցիչ տեղեկություն: