Չինաստանում օգոստոսի 22-ին սկսվել է նախկին բարձրաստիճան Բո Սիլայի նկատմամաբ դատավարությունը:

Դատավարությունը տեղի է ունենում Չինաստանի արեւելքում գտնվող Ցինան քաղաքում՝ անվտանգության խստագույն պայմանների պառագայում: Չունցին քաղաքաի կոմունիստական կուսակցության նախկին առաջնորդին մեղադրում են կաշառակերության, կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, հաղոդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Reuters-ը, նա հերքում է մեղադրանքներից մեկը՝ կապված խոշոր կաշառք վերցնելու հետ:

Մի շարք դիտորդների կարծիքով, Բո Սիլայի հետ կապված իրավիճակը կապված է չինական կոմկուսի ղեկավարությունում իշխանության համար պայքարի հետ: