Եգիպտոսում զինված հակամարտության ընթացքում ավերել են երկրի խոշորագույն թանգարաններից մեկը՝ Մալավին, որը Կահիրեից ոչ հեռու է տեղակայաված: Այնտեղ պահվում էին հարյուրավոր պատմական ցուցանմուշներ, որոնցից միայն բեկորներ են մնացել:
Ավելի վաղ հաղորրդվում էր Էլ-Մինյա քաղաքի հնությունների թանգարանի կործանման մասին: Գիտնականներն ահազանգում են. Վտանգված է Եգիպտոսի ամբողջ հնագիական-պատմական ժառանգությունը, հաղորդում է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը:
Բացի այդ, երկրի ամբողջ տարածքում ոչնչացվել են բազմաթիվ քրիստոնեական տաճարներ:
Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան խորը անհանգստություն էր արտահայտել՝ կապված Եգիպտոսի մշակութային ժառանգության ոչնչացման հետ:
Նա կոչ է արել եգիպտական իշխանություններին պաշտպանել երկրի թանգարանները, պատմական շինություններն ու կրոնական օբյեկտները:




























