Չնայած շրջանառող այն տեղեկություններին, որ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ավիահաղորդակցումը կարող է վերականգնվել, առայժմ հայտնի չէ՝ կիրականանա օգոստոսի 28-ին նախատեսվող Երեւան-Էլ-Ղամիշլի ավիաչվերթը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Սիրիական ավիաընկերություն» պետական ընկերության երեւանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը, ընդգծելով, որ տվյալ պահին տեղեկություններ չունի այն մասին, արդյոք օգոստոսի 28-ի չերթն իրականանալու է, թե՝ ոչ:

Հովհաննիսյանի խոսքով՝ ավելի քան 50 մարդ ցանկություն է հայտնել Երեւանից թռչել դեպի Էլ-Ղամիշլի-Դամասկոս, սակայն չվերթերի գրանցման համակարգում առայժմ այն գրանցված չէ, ինչը բացառում է տոմսերի վաճառքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Դամասկոս-Էլ-Ղամիշլի-Երեւան առաջին չվերթը իրականացվել էր ապրիլի 16-ին, երկրերդը՝ հուլիսի 5-ին: Դրանից հետո Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ավիահաղորդակցումն ընդհատվել էր: