Հայաստանի իշխանությունները պետք է հարգեն կարծիք արտահայտելու, հավաքների ազատությունը, ինչպես նաեւ թույլ չտան հասարակության բելեր շերտերի խտրաանություն: Այս մասին ասվում է «Amnesty International» ընկերության կողմից այսօր հրապարակված զեույցում:
«Հայաստան. Զանազանության համար տեղ չկա» անվանումը կրող զեկույցում ընդգծվում է, որ մի շարք հարցերում, հատկապես այնպիսի հարցերում, որոնք հակասում են հայկական նույնականությանը, կա տաբու: «Իրավապաշտպանները, լրագրողները եւ այլ անձինք, որոնք բարձրաձայնում են փոքրամասնության ձայնը, այնպիսի վիճելի հարցերում, ինչպիսիք են ղարբաղյան հակամարտությունն ու ԶՈւ-ումիշխանության չարաշահումը, ժամանակ առ ժամանակ բախվում են հետապնդումների, սպանալիքների եւ բռնության հետ»,-ասվում է զեկույցում:
Խտրականությունն ու ահաբեկելու դեպքերը, ինչպես նաեւ բռնությունը դրսեւորվում են նաեւ ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչների հանդեպ: Զեկույցում ընդգծվում է նաեւ, որ այն անձինք, որոնք հարձակման են ենթարկվել, հաճախ համապատասխան պաշտպանություն չեն գտնում, մինչդեռ մեղավորներն անպատիժ են մնում:
«Հաճախ պարզվում է, որ լրագրողներն ու իրավապաշտպնները ինքնագրաքննության են ենթարկում իրենց՝ խոսելով վիճելի հարցերի մասին, ինչն, իր հերթին, լրացուցիչ ներդրում է հանդիսանում հայ հասարակության ներսում կարխիքների տարամիտման տարածությունը նեղացնելու հարցում»,-հայտարարել է կազմակերպության փորձագետ Նատալիա Նոզաձեն:
«Amnesty International»-ը իշխանություններին խորհուրդ է տվել հարգել ու պաշտպանել բոլորի կարծիք արտահայտելու եւ հավաքներ կազմակերպելու ազատությունը, այդ թվում այն անձանց, որոնք քննադատում են պետական մարմինները, արտահայտում են փոքրամասնության կարծիքը: Իրավապաշտպանները կոչ են անում նաեւ պաշտպանել ԼԳԲՏ-հանրության իրավունքներն ու տվյալ անձանց նկատմամբ նախապաշարմունքներին դեմ հանդես գալ:





























