Կրծքի մեծացման վիրահատությունից հետո 18-ամյա Լինդա Պերեսը կոմայի մեջ է ընկել: Բժիշկները նրա ընտանիքին հայտնել են, որ վիրահատության ընթացքում լրջորեն վնասվել են աղջկա սիրտն ու ուղեղը: Բժիշկները ողբերգության պատճառները չեն կարողանում բացատրել:
Այս տարի դպրոցն ավարտած Լինդա Պերեսը դիմել էր Մայամիի Gables Cosmetic Center հիվանդանոց, հայտնում է «Կլեո»-ն: Բարդություններից հետո աղջկան շտապ տեղափոխել են Mercy Hospital, որտեղ գտնվում է մինչ այժմ, նրա վիճակն օրհասական է:
Լինդա Պերեսը երեք տարի առաջ մայր էր դարձել, բայց այժմ հայտնի չէ, թե արդյոք երբեւէ կկարողանա կրկին գրկել իր փոքրիկին: «Աղջկաս բանջարեղենի են վերածել», — ասում է մայրը` Մարիելա Դիասը:
Բարդությունները կարող էին վիրաբույժ Ջեյքոբ Ֆրեյմանի կամ անեսթեզիոլոգ Մարիո Ալբերտ Դիասի սխալի հետեւանք լինել: Վերջինս այժմ պայմանական պատիժ է կրում Համացանցով ապօրինաբար ավելի քան 53 000 չափաբաժին ցավազրկող դեղամիջոց դուրս գրելու համար: Կալանավորվելուց հետո բժշկի լիցենզիան մեկ տարով ուժը կորցրած էր ճանաչվել:



























