Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հերքել են ԱԻՆ-ը կառույցի կազմում ներառելու վերաբերյալ տեղեկությունները:
«Պաշտպանության նախարարությունում զարմանք է առաջացրել մի շարք լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ նախարարությունը նախաձեռնել է արտակարգ իրավիճակների գերատեսչությունն իր կազմում ներառել»,-ՊՆ մամուլի հաղորդագրությունը հրապարակել է «Ինտերֆաքսը»:
Ընդ որում, նախարարությունում նշել են, որ ԶՈւ ստորաբաժանումները միշտ էլ մասնակցել են բնական աղետների հետեւանքների չեզոքացմանը, անհրաժեշտության դեպքում՝ բնակչության տարհանմանը:
Հիշեցնենք, որ նման տեղեկություններ էր տարածել «Նեզավիսիմայա գազետան»: Հաղորդվում էր, որ այդպիսի առաջարկությամբ է հանդես եկել պաշտպանության նախարաը, իսկ Պուտինը ներկայումս դիտարկում է այն:
Շոյգուն Պուտինին առաջարկել է միավորել ԱԻՆ-ն ու պաշտպանության նախարարությունը





























