Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածուի Ալեքսեյ Նավալնիի միջնորդությունը եւ ձեռագրագիտական փորձաքննություն չի նշանակել՝ պարզելու Պուտինի ստորագրության վավերականությունը: Դատարանը հրաժարվել է նաեւ Պուտինին որպես վկա դատարան կանչել: Երկու կողմերն է դատարան չեն ներկայացել, նրանց ներկայացրել են իրենց փաստաբանները: Այս մասին հաղորդում է «Gazeta.Ru»-ն:

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն պահանջում է, որպեսզի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը չմասնակցի ընտրություններին:

Նավալնին պահանջում է Սոբյանինին հեռացնել ընտրապայքարից