Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը չէր կարող Գաբալայում ընթացող Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ընթացքում հայտարարություն չանել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Այս մասին օգոստոսի 22-ին հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը որոշակի ձեւաչափ է, որտեղ թուրքերը միմյան հաճոյախոսություններնեն անում: «Նրանց նշանակությունը դա է, այլ գործառույթ չկա: Իրականում ոչ մի նման գագաթաժողով գոյություն չունի. Ղրղըզստանն ու Ուզբեկստանը ոչ թե տարբեր, այլ տարամիտվող շահեր ունեն»,-ընդգծել է Իսկանդարյանը, եւս մեկ անգամ ընդգծելով, որ դա միություն չէ, այլ որոշակի ձեւաչափ, որտեղ մարդիկ հավաքվում եւ միմյանց հաճեի բաներ են ասում:
Հիշեցնենք, որ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի երրորդ գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը ցանկություն է հայտնել, որ ապագայում թյուրքալեզու երկրների հանդիպումը անցկացվի Լեռնային Ղարաբաղում:





























