Երեւանի քաղաքապետարանի  եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում, համաձայն սահմանված ժամակացույցի, շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:

Ամփոփելով օգոստոսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված ընդունելությունների տվյալները՝ արձանագրվել է, որ նշված ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 102 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են դրական լուծումներ եւ սպառիչ պատասխաններ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող ընդունելություններին օգոստոսի առաջին կեսին մասնակցել է 192 քաղաքացի: Նրանց կողմից բարձրացված հարցերից 107 -ն արդեն իսկ կարգավորված են, իսկ 75-ը դեռեւս ընթացքի մեջ են: Բարձրացված հարցերից 10-ը մերժվել է՝ վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների  շրջանակում չլինելու պատճառով:

Քաղաքացիների ընդունելություններին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է նախապես հերթագրվել համապատասխան կառույցում՝ ներկայացնելով անձնագիրը: