«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը կարող է կայանալ հոկտեմբերի 5-ին, հայտնել է կուսակցության նախագահ, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Հանդիպմանը կքննարկվեն սեպտեմբերի ութին նշանակված Քվեարկության միացյալ օրվա արդյունքները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին եւ Քվեարկության միացյալ օրվա արդյունքների ամփոփմանը, կարելի է դա քննարկել կուսակցության համագումարի ընթացքում, որը կարելի է անցկացնել հոկտեմբերի 5-ին», - ասել է Մեդվեդեւը կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում, որի  ժամանակ քննարկվում էին սեպտեմբերի ընտրությունների նախապատրաստությունները:

Եդինոռոսների վերջին համագումարը 2012թ. մայիսի 26-ին է անցկացվել: Այն ժամանակ Մեդվեդեւը կուսակցության նախագահ էր ընտրվել: