Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում մի շարք ծրագրերի իրականացմանը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության եւ առողջապահության ոլորտներին:
Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է տարբեր ոլորտների ընգդրկմամբ համապարփակ ծրագրերի իրականացումը` նշելով, որ նման ձեւաչափով առաջնորդվելն ավելի մեծ խթան կհանդիսանա սոցիալ-տնտեսական առաջընթացի համար:
Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է շրջկենտրոնում կառուցվող մի շարք օբյեկտների շինհարթակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:






























