Մեքենայում մոռացված փոքրիկի մահվան հերթական դեպքն է գրանցվել. ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքում վախճանվել է յոթ ամսական երեխան:
Երեխայի 25-ամյա հայր Դեւոն Ֆեները առավոտյան իր քաղաքացիական կնոջն աշխատանքի է տարել, այնուհետեւ մանկապարտեզ է տարել յոթ եւ չորս տարեկան երեխաներին: Կրտսեր որդուն, որն ընդամենը յոթ ամսական էր, Դեւոնը թողել է մեքենայում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կես ժամ անց վերադառնալով` հայրը երեխային անշնչացած է գտել: Նրան հիվանդանոց է հասցրել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երեխային: Մեքենայում ջերմաստիճանը 49 աստիճան է կազմել:
Երեխայի հորը անզգուշության մեղադրանք է ներկայացվել: Տարեսկզբից ի վեր ԱՄՆ-ում ծնողների կողմից մեքենայում մոռացված արդեն 15 երեխա է մահացել:




























