Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլդըզը հայտնել է, որ վերջին 1,5 տարվա ընթացքում Թուրքիայի զորամասերում տարբեր պատճառներով մահացել է 166 զինծառայող։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր վելի Աղբաբայի գրավոր հարցադրմանն ի պատասխան, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլդըզը ներկայացրել է 2012-ի հունվարից մինչ 2013-ի առաջին կիսամյակ զորամասերում խաղաղ պայմաններում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը։

Ըստ թուրք նախարարի՝ վերջին 1,5 տարվա ընթացքում 108 զինծառայող ինքնասպան է եղել, 40-ը՝ զենքի հետ սխալ վարվելու հետեւանքով, 1-ը՝ աշխատանքի ընթացքում եւ 17-ը՝ վիճաբանության եւ թունավորման հետեւանքով են մահացել։