Օգոստոսի 23-ի առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից ոչ հեռու գտնվող թիրախին` ի պատասխան Լիբանանից իսրայելական տարածքում հրթիռային հարվածի:

ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակումը հաջող է անցել: Թե որ օբյեկտին է հարված հասցվել, չի հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օգոստոսի 22-ին Լիբանանից 3-4 չկառավարվող հրթիռներ էին բաց թողել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ: Այնտեղ օդային տագնապ էր հայտարարվել: Իսրայելցի զինվորականները մեկ հթրիռ են որսացել, սակայն հակահրթիռի բեկորներն ընկել են բնակավայրի վրա: Հաղորդվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել չորս մարդ: Հայֆայի օդային տարածքը շարունակում է փակ մնալ:
Իսրայելական բանակում ենթադրում են, որ Լիբանանի տարածքից կատարված հրթիռակոծման թիկունքում կանգնած են ոչ թե «Հըզբոլլահի», այլ «գլոբալ ջիհաթի» խմբավորումները:

Իսրայելին Լիբանանի կողմից հրթիռային հարված է հասցվել