Օգոստոսի 23-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատաիվ խումբը: Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 43OS779 (վարորդ` Գ.Պ.) եւ «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի 77 QQ 079 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Բ.(ծնվ. 1979թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Աբովյանի ԲԿ, այնուհետեւ «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: