Սերգեյ Պոմազունը մեղավոր է ճանաչվել Բելգորոդում 6 մարդու կանխամտածված սպանության համար եւ դատապարտվել ցմահ ազատազրկման: Բացի այդ, նա ստիպված կլինի զոհերից մեկի այրուն վճարել 3 մլն ռուբլի:
«Պոմազունը բացառիկ վտանգավոր մարդ է»,-ընդգծել է դատավորը՝ դատավճիռն ընթերցելիս: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»:
Նախօրեին Պոմազունը խնդրել էր իրեն 25 տարի ազատազրկման դատապարտել հատուկ վտանգավոր հանցագործների «Սեւ դելֆին» գաղութում:
Բելգորոդցի հրաձիգը պահանջում է 25 տարի ազատազրկում՝ առանձնակի վտանգավոր հանցագործների գաղութում
Հիշեցնենք, որ Բելգորոդում զանգվածային սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 22-ին:
Սպանդ Բելգորոդի կենտրոնում. հոգեկան հիվանդ կրկնահանցագործը սպանել է վեց մարդու
Բելգորոդում հրազենով կրակ բացած կրկնահանցագործը եկել է հրազեն գնելու «Օխոտա» խանութ





























